Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին դրական եզրակացություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծառայության պետին և պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն:

Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով ներկայացված լրացումներն ու փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանի գնահատմամբ առաջարկվող փոփոխությունները բխում են ծառայության նպատակներն իրագործելու լավարկման անհրաժեշտությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ