Որքան պետք է վճարել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. նոր որոշում

ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը զգալի կավելանան։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի խոսքով` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամը, իսկ քաղաքացիության դադարեցման համար` նախկին 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ