Կեղծիքը որոշ ԶԼՄ-ների համար սովորական երևույթ է. Խաչատրյանի արձագանքը իր մասին տարածվող լուրերին

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը արդարադատության նախարարի թեկնածուներից է, նշեց, որ ունի տեսլական բարեփոխումներ իրականացնելու։ Իրավաբանի մասնագիտացում, չնայած որոշ լրատվականների տարածած կեղծիքների, ևս ունի։

«Սուտը և կեղծիքը որոշ լրատվականների համար դարձել է սովորական երևույթ։ Նրանք բավականին մեծ վնաս են հասցնում մեր պետականությանը։ Երբ նայում ես, թե թշնամական տրամադրված պետությունները ինչ մեթոդներ են կիրառում լրատվական դաշտում, ինչ տեղեկատվական հարձակումներ են կատարում, սա արդեն պարզ է, բայց մեր որոշ լրատվամիջոցներ շատ ավելի մեծ վնաս են հասցնում, քան այդ թշնամաբար տրամադրված պետությունները»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ