Ըստ Օրբելյանի, Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումներին և գրել.

«Լսում էի ընդդիմության կողմից կազմակերպված լսումները Անկախության Հռչակագրի մասին։

Հարգարժան իրավաբան Օրբելյանը հարցապնդում արեց`ինչ տարածքով է անկախացել Հայաստանը։ Եվ ինքն էլ պատասխանեց`Անկախության Հռչակագրի, հետևաբար Ղարաբաղի հետ՝ եզրակացնեց Օրբելյանը։

Մի քանի հարցեր առաջացան։

1. Եթե Հռչակագիրը Սահմանադրության մաս է և մենք անկախացել ենք այդպես, ինչի մասին էին Ադրբեջանի հետ բանակցում քո պաշտպանյալը, Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ։ Հայաստանի տարածքի՞:

Դա պետական դավաճանություն է:

2. Ինչու Ղարաբաղի բնակչությունը, որ ըստ Օրբելյանի Հայաստանի քաղաքացիներ են, երբևէ չեն մասնակցել համահայաստանյան ընտրությունների:

3. Ղարաբաղի իշխանությունները, դուրս է գալիս, սեպարատիստներ են եղել, որ չնայած Ղարաբաղի Հայաստանի մաս լինելուն՝ իրենց անկախ են հռչակել։

4. Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքում ուր է Ղարաբաղը։ Ինչու եք հակասահմանադրական օրենքներ ընդունել:

5. Ինչո՞ւ է Անկախության հանրաքվեն անցել բացառապես ՀԽՍՀ սահմաններում:

6. Փաստորեն, ըստ Օրբելյանի, Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում:

Ու գիտեք, ապշեցուցիչ էր, որ էդ դահլիճում մեկի մոտ էդ հարցերը չառաջացան։

Երնեկ ձեզ»:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված են խորհրդարանական լսումներ, որոնց ներկա է եղել Վազգեն (Բագրատ) Գալստանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ