680 հզր քաղաքացու անունից ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ երկիր հանձնողը, մարմնավաճառը, անբարոյականը դուք եք. Պալյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ՔՊ-ին ձայն տված քաղաքացիների և ԱԺ նախագահի վերաբերյալ արած հայտարարությանը:

«Սիրելի՜ քաղաքացիներ, այսօր Ազգային Ժողովի ամբիոնից՝ ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում, նախկինում հոգևորական աշխատած, միևնույն ժամանակ հոգևոր արժեքներից կիլոմետրերով հեռու սևազգեստ անձը Հայաստանի 680 հազար քաղաքացու անվանեց երկիր հանձնողներ, սրանից հետո կամ առաջ ելույթ ունեցող երևույթը ՀՀ Աժ նախագահի հասցեին անվայելուչ արտահայտություններ հնչեցրեց նույն ԱԺ ամբիոնից, ու էս խեղկատակությանը, խայտառակությանը լուռ հետևում է լսումները նախագահող Սեյրան Օհանյանը, ինչը նշանակում է, որ ինքն ևս համակարծիք է ԱԺ ամբիոնից բարբաջած մտքերի հետ։

680 հազար քաղաքացու անունից ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ երկիր հանձնողն էլ եք դուք, մարմնավաճառն էլ եք դուք, անբարոյականն էլ եք դուք, այ սրբապիղծներ… և մի առաջարկ ունեմ ձեզ՝ քանի իրար գլխի եք հավաքված, մի հատ խմբակային աղոթեք ու որոշում կայացրեք փոխել ձեր անշարժ շարժման առաջնորդին ու հենց տեղում ձեզ առաջնորդ կարգեք ռուբիկ հակոբյանին, քանի որ էսօր դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ամենավատին, ամենանողկալիին եք արժանի…

Իսկ սևազգեստ նախկին հոգևորականի հնչեցրած մտքերին՝ ՀՀ քաղաքացին կտա պատասխան, վստահ եմ։

Հ.Գ. Կարծում եմ՝ հաջորդ անգամ ընդդիմության կազմակերպած լսումների մասնակիցների սթափությունը պետք է ստուգել, նոր թույլատրել նիստերի դահլիճ մուտք գործել, հատկապես ռուբիկ հակոբյան անունով երևույթինը»,- գրել է Պալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր. անվտանգության աշխատակիցները շենքից հեռացրել էին Ռուբիկ Հակոբյանին:

Հիշեցնենք՝ Գալստանյանը ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» է անվանել»,- գրել է Պալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ