«Ռոսպոտրեբնադզոր-ը սկսել է շրջանառությունից զանգվածաբար հանել հայկական գրանցում ունեցող սննդային հավելումները

«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է Հայաստանում գրանցված կենսաբանական ակտիվ հավելումների (BAA) ավելի քան 118հազար փաթեթ, որոնք պարունակում են սիմետիկոն և մելատոնին:

Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները ներգրավված են նման հավելումների հայտնաբերման աշխատանքներում։

Նրանց հետ միասին ծառայության հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է հավելումների գրանցման և Ռուսաստանում արգելված նյութերով սննդային հավելումների շրջանառության կանխարգելման հարցերով, հավելել է նա։

Մասնավորապես, ինչպես նշում է կառւյցը, սննդային հավելումներում արգելված են սինթետիկ բուժիչ նյութերը և հորմոնները (սիմետիկոն և մելատոնին), որոնք էական սննդային գործոններ չեն: Սիմետիկոնն ու մելատոնինը գրանցված են որպես դեղագործական նյութեր և անկախ դեղամիջոցներ։

Ընդհանուր առմամբ, ծառայությունը ապրանքների պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում մշտադիտարկելիս հայտնաբերել է 48 կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ լիազոր մարմինների կողմից գրանցված Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջներին։ Դա, ըստ գերատեսչության, վտանգ է ներկայացնում շրջանառության մեջ ոչ անվտանգ արտադրանքի հայտնվելու համար։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը տեղեկացրել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որպեսզի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ստուգի հավելումների պետական գրանցման տրված հավաստագրերի վավերականությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ