«Չգիտեմ, թե կոնկրետ ով և թե սևազգեստ պարոնի մարմնի ո՞ր մասում է ինչ-որ բան դաջել, բայց ակնհայտ է, որ դաջելուց ստերիլության պարտադիր պայմանը չի պահպանվել և չարաբաստիկ ինֆեկցիան հասնելով սևազգեստ պարոնի ուղեղին նրան ստիպում է վիրավորել 680 հազար ՀՀ քաղաքացու:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Գալստանյանը ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» է անվանել: