Ինչպես Հ1-ի եթերում Ալումյանի «պորտը տեղը դրեցին»

Համացանցում հայտնվել է տեսանյութ Հ1-ի եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճից, որին մասնակցում էր նաև Քոչարյանի պաշտպանը՝ Ալումյանը:

Հիշեցնենք որ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը որպես պատգամավոր փակել է դատարանի մուտքը՝ այդպիսով աջակցություն հայտնելով իր ընտրողներին։

«Ես իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել ու մեկնեցի դատարանների մոտ։ Ես եղել եմ դատարանի առաջ մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների հետ», — հավելեց պատգամավորը։

Լրագրողները նկատեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, մասնավորապես, փաստաբան Հայկ Ալումյանը, պատգամավորի հայտարարությունը՝ դատարանները փակելու մասին, համարել է միջամտություն արդարադատության իրականացմանը։

Ի պատասխան Հայկ Սարգսյանը նախ հիշեց Ալումյանի անցյալը, ասաց, որ նա բոլորովին վերջերս իրականացրել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությունը, իսկ այժմ էլ պաշտպանում է Շիրխանյանի հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին, հետո շարունակեց.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ