«Մտավախություն չունեմ»․ նախարարը՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին

Հանրային լսումները շատ կարևոր մեխանիզմ են բարձրաձայնելու և լսելու հասարակության մեջ տեղի ունեցող հարցադրումերը:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

««Դրանք կարևոր են ևս մեկ անգամ շեշտադրվելու, թե որն է մեր քաղաքականությունը նույն հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների դեմ պայքարի առումով: Իհարկե, բոլորս ակնկալում ենք, որ թե հանրային լսումները ,թե ընդհանրապես քաղաքական դիսկուրսը մեր երկրում շատ ավելի հանգիստ, կառուցողական, ավելի բովանդակությանը վերաբերելի պետք է լինի»,- ասաց նա:

Հարցին էլ՝ արդյոք նախարարը մտավախություններ ունի, որ իր դեմ կարող են արշավներ սկսել, պաշտոնից հեռացվելու համար, Ավանեսյանը կարճ պատասխանեց. «Մտավախություն չունեմ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ