Այո, մեր տարածքից ունենք օկուպացված տարածքներ ու վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու. Կարեն Սարգսյան

«Թշնամու կողմից ինչ-որ հայտարարություններ եթե լինում են, Պաշտպանության նախարարությունն արձագանքում է դրան: Մարզում հանգիստ մթնոլորտ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Սարգսյանը նշեց. «ՀՀ տարածքից որևէ մաս որևէ այլ պետության չի հանձնվում ու չի հանձնվել»:

Լրագրողի այն հարցին, թե Գեղարքունիքի մարզի այն հատվածներում, որտեղ թշնամին առաջխաղացում է ունեցել, հնարավոր է սահմանազատման հետևանքով հետ գնա՝ մարզպետը պատասխանեց՝ միանշանակ. «Վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածք: Այո, մեր տարածքից ունենք օկուպացված տարածքներ ու վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ