«Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում․ նախարար

Նախարարությունը բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում գնում է ավելի խսիտ պահանջների։

Ըստ նրա՝ առաջիկայում Կառավարության որոշմամբ կընդունվի որոշման ամբողջ փաթեթ, որտեղ նմանատիպ գործունեության տեսակի լիցենզիայի պայմանները ավելի բարձր նիշով են սահմանված լինելու։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց նա։

Անդրադառնալով նաև վերջերս «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում վիրահատության ընթացքում գրանցված մահվան երկրորդ դեպքին, նախարարը մանրամասնեց․ «Խախտումների և այլնի վերաբերյալ վերահսկողությունը իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այս պահին էլ որոշակի ստուգումներ է իրականացնում։ Եթե ստուգման արդյունքում հայտնաբերվեն լիցենզիայի պայմանների որևէ խախտում, ապա տեսչականը կդիմի մեզ, մենք էլ լիցենզիան կդադարեցնենք կամ կսառեցնենք»։

Նախարարն ընդգծեց՝ պետք է հասկանալի լինի մահվան պատճառահետևանքային կապերը․ «Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվի ամբողջական հանգամանքները, թե ինչն է հանդիսացել մահվան պատճառը»։

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար:

Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ