Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամով կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։

«Հետաքրքիր հանգամանք է, որ մենք չենք նկատում՝ մեր երկրում քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը 1000 դրամ է, հասկանո՞ւմ եք՝ խնդիրը փողը չէ, խնդիրը քաղաքացիությունն է։ Մենք սահմանել ենք՝ 1000 դրամ կարող ես տալ ու մեր երկրում քաղաքացիության համար դիմել»,- նկատեց նա։

Վարչապետի խոսքով՝ կար ժամանակ, որ 1000 դրամն ուրիշ թիվ է եղել, բայց այսքան տարի սա չենք նկատել ու նման հազարավոր բաներ, որ չենք նկատում։

«Սա կապված է պետության ու պետական ինստիտուտների նկատմամբ մեր ըմբռնման հետ։ Թվում է, թե մարդկանց լավություն ենք անում, բայց, չէ, լավություն չենք անում։ Այստեղ խորը պրոբլեմներ կան, որոնց հետ պետք է առերեսվենք»,- հավելեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի նաև խոսեց անձնագրային բաժանմունքներում գոյացող հերթերի մասին՝ նկատելով, որ անձնագրի փոխելը չի կարելի թողնել վերջին պահին՝ արձակուրդից մեկ շաբաթ առաջ:

«Ի միջայլոց, Նոր տարի է գալիս, ու նոր տարուց առաջ էլ է նույն իրավիճակը՝ մեծ հերթեր են գոյանալու: Ոչ մի բան չի խանգարում, ժամանակ առ ժամանակ հիշեցրեք քաղաքացիներին. գիտենք, որ պիկը Նոր տարին է, և ամառային ամիսները և նախընթաց շրջանում անընդհատ պետք է կոմունիկացնել, որ հարգելի քաղաքացիներ պլանավորեք ձեր անձնագրային գործերը, որպեսզի նման մեծ հերթեր չգոյանան»,- ասաց վարչապետը՝ դիմելով Ներքին գործերի նախարարին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ