Մենք խոսել էլ չգիտենք. հենց, սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները հագցնում ենք իրար գլխի. վարչապետ

«Չխոսելու քաղաքականությունը, մանավանդ ժողովրդավարության պայմաններում, չի կարող գործել»։

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով. «Ընդհանրապես չի կարող գործել, բայց ժողովրդավարարության պայմաններում առավել ևս չի կարող գործել»։

Վարչապետի համոզմամաբ՝ մենք խոսելու կուլտուրա չունենք:

«Երբ մենք ասում ենք խոսելու անհրաժեշտության մասին և խոսելու առիթներ ենք ստեղծում, հետո մի իքս պահի պարզվում է՝ մենք խոսել էլ չգիտենք։

Որովհետև հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Սա շատ լուրջ պրոբլեմ է։ Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Չենք էլ գիտակցել երբեք։ Մենք պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այդ մասին՝ կարո՞ղ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ