Բնակչության զգալի հատվածի խնդիրներից է՝ ոնց անել, որ իր տղան բանակ չգնա․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվեց ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում առկա իր պատկերացումների մասին։

«Կարծում եմ, որ ժողովրդագրությունը այնպիսի ծավալուն է, որ ուղղակի կամ անուղղակի կապվում է դահիլճում ներկա յուրաքանաչյուր անձի գործունեության հետ։

Ասում ենք՝ բարեկեցություն, կարևոր է, որ հասկացությունները ճշգրտենո կամ վերանայենք, որ համզվենք, թե ճիշտ իմաստով ենք ընկալել բառերը։

Ի՞նչ նկատի ունենք բարեկեցություն ասելով, կարծում եմ, որ պետք է բարեկեցության հարցը դիտարկելիս, նկատի ունենանք ինչպես կենցաղային բարեկեցությունը, որ մարդն ապրելու նվազագույն պայմաններ պետք է ունենա։ Բարեկեցության մեջ մտնում է նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, առողջությունը։ Հնավաոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության»,- նշեց նա։

Վարչապետ խոսքով՝ աղքատության երևույթի անկյունաքարային խնդիրներից մեկը կրթության հետ է կապված։

«Պետք է արձանագրենք նաև, որ ժողովրդագրության համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ Մեր իրականության մեջ ընդունված չէ խոսել արտագաղթ երևույթի մասին, դա բավարար չափով ուսումնասիրված չէ, որովհետև պետք է հասկանանք՝ ի՞նչպես և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության զգալի հատվածի առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։ Այս երրևույթը ընտանիքի պլանավորումից ազդում է, որովհետև մարդը մտածում է, ինչպես մի տղայի բանակ չգնալը ապահովի, դա ուրիշ խնդիր է, չորս տղայինը՝ ուրիշ»,- նկատեց Կառավարության ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ