Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենք․ ԲՏԱ նախարարն այցելել է «Բազումք» լաբորատորիա

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա։

Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա այցիս ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի՝ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենք:

Արբանյակային կապի վերգետնյա կայանք, թռիչքի կառավարման սենյակ, փոքր արբանյակների մշակման լաբորատորիա. խոսեցինք լաբորատորիայի պատմությունից, գործունեությունից, ընթացիկ ծրագրերից ու հեռահար նպատակներից։ Անդրադարձ կատարվեց լաբորատորիայի առաջին առաքելությանը՝ «Հայասաթ-1»-ին:

Քննարկվեց Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը: Ներկայացվեց նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլոգիաների վրա»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ