31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը. հայտնի է պատճառը

Բուենոս Այրեսում 31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ, One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը:

Քաղաքի հյուրանոցներից մեկում մահացած բրիտանացի երգիչն ընկնելու հետևանքով գանգի հիմքի կոտրվածք է ստացել, և նրան փրկել ոչ մի կերպ չի հաջողվել, հայտնում է TN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի շտապ օգնության ծառայության ղեկավարին:

Նա հավելեց, որ դեռ պետք է դիահերձում կատարվի, սակայն «շտապօգնության խմբի տեսածի համաձայն՝ նա ունեցել է գանգի հիմքի կոտրվածք, որը շատ լուրջ վերք է և կյանքի հետ անհամատեղելի»։

La Nación թերթն էլ, հայտնելով 31-ամյա Փեյնի մահվան մասին, գրել է մայրաքաղաքի Պալերմոյի շրջանում գտնվող հյուրանոցի երրորդ հարկից ընկնելու մասին և նշել, որ հնարավոր է՝ նա եղել է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ