Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 200-ի

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հոկտեմբերի 16-ին երկրի հարավ-արևելքում՝ Մալաթիա նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է շուրջ 200-ի:

Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի խոսքով՝ տուժել է մոտ 200 մարդ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր չկան։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան Մալաթիայի Կալե շրջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել էր նաև հարակից տարածքներում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են տարբեր քաղաքներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ