Հայաստանը պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. Հաջիև

Հայաստանը, լինելով Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի) հրթիռային հարձակումները:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրաի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«2020 թվականի հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն չէր, այլ ահաբեկչության կանխամտածված քաղաքականություն»,- նշել է Հիքմեթ Հաջիևը՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանությունն ու չհիշելով արյունալի հարվածները բնակավայրերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ