Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 17-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 17-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ