Փի Դիդին ձերբակալությունից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում

Ամերիկյան ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին (իրական անունը՝ Շոն Քոմբս), որն անազատության մեջ է և սպասում է սեռական թրաֆիքինգի գործով դատավարության մենարկին, սոցցանցերում հրապարակում է արել, գրում է Daily Mail-ը:

54-ամյա Դիդին շնորհավորել է դստեր՝ Լավի ծննդյան 2-ամյակը:

«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ Լավ, հայրիկը սիրում է քեզ», — գրել է աստղն ու համատեղ լուսանկարներ հրապարակել:

«Նա շատ մտահոգված է իր երեխաների վիճակով, նրանց բարեկեցությամբ: Նա ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսն այժմ ծնող չունեն իրենց կողքին», — ասել է աղբյուրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ