Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսայինում. ԱԱԾ-ն քննություն է իրականացնում

Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5-րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։

5-րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առևտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱԱԾ-ն քննություն է իրականացնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ