Աղազարյանը միշտ մեզ անհարմար վիճակի մեջ է դնում, դանակն առնենք, դանակահարե՞նք, Քյարամյանի պահվածքը կքննարկվի. Քոչարյան

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած անախորժության ու դրանում մեղադրել լրատվամիջոցներին։

«Դուք՝ լրատվամիջոցներդ, վերցրեցիք այդ փոքր կտորը, ինչ երեկ տեղի էր ունեցել, այդ անախորժությունը և այդ 7 ժամից առանձնացրեցիք դա՝ մեր հասարակությանը հնարավորություն չտալով, որ վայելի կատարված աշխատանքը»,- նշեց Քոչարյանը:

Խոսելով պաշտոնյաների պահվածքի մասին, վերջինս կարծիք հայտնեց, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։

«Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն ինչ ասես կարող են խոսել։ Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել, խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,- նշեց Քոչարյանը:

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Արգիշտի Քյարամյանի պահվածքի հետ կապված քննարկումներ եղե՞լ են, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ ոչ, բայց կարծում է՝ անպայման անդրադարձ կլինի։

Խոսելով Աղազարյանի մասին, Քոչարյանը նշեց, թե վերջինս տարիքով մեծ է, պարբերաբար իրենց դնում է «անհարմար վիճակների մեջ»:

«Ի՞նչ անենք, դանակն առնենք, դանակահարե՞նք»,- հարց ուղղեց Քոչարյանը:

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ