ՆԳՆ-ից մանրամասնել են թմ*ամիջոց օգտագործելու համար համակարգից 47 ոստիկանի հեռացումը

«Մի շարք կայքեր հղում տալով երեկ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ ՆԳ նախարարի ելույթին, գրում են, որ մեկ տարում 47 ոստիկան է հեռացվել համակարգից թմրամիջոց օգտագործելու համար: 47 ոստիկան հեռացվել է ոչ թե մեկ տարվա այլ 5 տարվա ընթացքում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին Ներքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ երեկվա լսումները վերաբերում էին 2019-2024 թթ հանցավորությանը:

Նախարար Վահե Ղազարյանն իր խոսքում նշել էր, որ ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը:

«Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»,-նշել էր Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ