Վաղը կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև. Սուրենյան

«Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նկատի ունենալով շրջանների զգալի մասում սպասվող անձրևը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ կենտրոնը հայտնել էր՝ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ