«Արթուր Իսպիրյան, եթե վաղը չգաս ականջներս կտրելու՝ դու տղամարդ չես». Նարեկ Մալյան

«Արթուր Իսպիրյան, եթե դու վաղը չգաս ականջներս կտրելու, ես կհասկանամ, որ դու տղամարդ չես»,- այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նարեկ Մալյանը:

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան լայվի ժամանակ պատմել է Կասկադում Արթուր Իսպիրյանի և Արթուր Դանիելյանի հանդիպմանը:

Նա նշել է, որ ինքը վստահ է, որ նրանց միջև նույնիսկ կոնտակտ չի եղել: Եթե Արթուր Դանիելյանն Արթուր Իսպիրյանին իր երեխաների ներկայությամբ որևէ բան աներ, Նարեկ Մալյանը պնդում է, որ ինքն այդ դեպքում կդադարեցներ իր շփումը Դանիելյանի հետ:

Ու քանի ու, ըստ Մալյանի, Իսպիրյանը խոստացել է կտրել Մալյանի ականջները,ապա Մալյանը հայտնում է իրգտնվելու վայրն ու ժամը. «Վաղը ժամը 12-ին կլինեմ Թեմուրնոցում, սուրճ խմելու: Արթուր Իսպիրյան, եթե դու դանակը ձեռքդ չգաս ականջներս կտրելու, ես կհասկանամ, որ դու տղամարդ չես»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ