ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում. Աբազյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի միջադեպի մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի միջադեպին։

Աբազյանն ասաց՝ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում։

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի հետ կապված բնականաբար մեր մոտ ուսումնասիրություն է իրականացվում, բայց կասեմ, որ համացանցում ներկայացված իրավիճակը, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակավորված ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա»,- ասաց Աբազյանը։

Օրերս այս դպրոցում իրավապահները գործողություններ էին իրականացրել, որի ժամանակ ձերբակալել էին հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, որը, ըստ մեղադրանքի, անառակաբարո գործողություններ է իրականացրել երեխաներից մեկի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ