Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներից որևէ մեկով Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներից որևէ մեկով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի։

Հոկտեմբերի 15-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներից որևէ մեկով պարոն Հովիկ Աղազարյանը մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի։ Մյուս դատավարության մասնակիցների հաշվառում մենք չենք անում և հարցաքննված վկաների ու գործով ներգրավված այլ անձանց մասին նախաքննության ընթացքում տեղեկատվություն չենք տալիս»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ