Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան

Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան:

Հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում այս մասին հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե 44-օրյա պատերազմի քրեական վարույթն ինչ ընթացքում է:

Քյարամյանն ասաց՝ իրականում մեկ վարույթ չէ, տարանջատվել են սպայական կազմի և շարքային, պայմանագրային անձնակազմի վերաբերյալ վարույթները:

«Սպայական կազմի վերաբերյալ վարույթները բերեցինք Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Քննությունը 7 ուղղությունով է ընթանում: Բոլոր ուղղություններով արդեն ավարտական տեսք ունենք: Իմ տեսանկյունից՝ բոլոր ուղղություններով ունենք վերջնական արդյունքներ: Շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր ենք ուղարկել դատարան»,– ասաց ՔԿ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ