Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի, հորքուրի աղջիկն է նշանակվել, բայց չեմ էլ ճանաչում Ջոն Կիրակոսյանի դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան

Որևէ մեկը չի բացառում նման դեպք, որ դպրոցի երկար տարիների սիրված տնօրենի դուստրն, օրինակ, կարող է համապատասխանել չափորոշիչներին, անցնել հանձնաժողովով իրականացվող փուլը նախարարության հետ ու դառնալ տնօրեն:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բայց հիմա, եթե 3 անգամ մարդը հարցազրույցը չի կարողացել անցնել այդ բազմամարդ խորհրդում, կարծում եմ շատ տրամաբանական է, որ չի կարող նշանակվել տնօրեն: Ես բազմաթիվ անգամներ լսել եմ, որ իմ դասարանցու կինը, իմ քենու, մորքուրի, հորեղբոր տղայի, հորքուրի աղջիկն է նշանակվել, ուզում եմ տեղյակ լինեք, որ ես այս նոր ժամանակավոր պաշտոնյայի անուն- ազգանունն էլ չգիտեմ:

Այն մարդը, ով նշանակվել է, ինստիտուցիոնալ ինչ-որ ճանապարհով եկել հասել է այնտեղ: Ներսից էլ այդ խնդիրը չի լուծվել, մյուս պոտենցիալ հավակնորդը ասել է՝ ես չեմ կարող, այն մյուսն էլ 3 անգամ հարցազրույցը չի կարողացել անցնել, դե էլ ինչ ասեմ: Ես կտրականապես հերքում եմ բոլոր նմանատիպ ստերը, այդ լեգենդներն էլ ստեղծվում են անճարությունից։ Հարցազրույցը չես կարողանում անցնել, ինչ է պետք ասել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը, ինչն էլ դժգոհության առիթ է տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ