Իրանը դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա

Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա՝ Իրանի ավիաընկերության դեմ Եվրոպական միության նոր պատժամիջոցներից հետո։

Այս մասին գրում է Euronews-ը։ Հրատարակության տվյալներով՝ նոր սահմանափակումների մասին հայտարարությունից մի քանի ժամ անց իրանական ավիափոխադրողն ուղեւորներին հաղորդագրություններ է ուղարկել դեպի Եվրոպա բոլոր չվերթները չեղարկելու մասին։ Հստակեցվում է, որ դա պայմանավորված է Բրյուսելի որոշմամբ։

Նշվում է, որ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ն պատժամիջոցների նոր ցուցակում ավելացրել է իրանական երեք ավիաընկերությունների՝ Iran Air, Mahan եւ Saha։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ