Սրիկա բան են մտածել, լեգենդ է․ Տիգրան Ավինյանը՝ բակերի բարեկարգման փոխարեն շենքեր կառուցելու մասին

«Գեթ մեկ դեպք մատնաշեք, երբ Երևանի քաղաքապետարանը բակում ծրագիր է իրականացրել և այդ ծրագիրը վերածվել է շենքի շինարարության»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես պատասխանեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից մեկի դիտարկմանը, թե Երևանի որոշ բակերում բնակիչները մտահոգություններ ունեն, որ բակերը բարեկարգելու փոխարեն շենքեր են կառուցելու։

«Դուք տենց դեպք չեք գտնի,հակառակը, կտեսնեք հարյուրավոր բակերի բարեկարգումներ, շատ դեպքերում պատերազմներով ուղղորդվող, որովհետև մարդ կա իր նեղ անձնական շահը՝ օրինակ ավտոտնակը, գերադասում է հանրային շահից»,- նշեց քաղաքապետը։

Նա ընդգծեց, որ արդեն հեքիաթ է նմանվում խոսույթը, որ քաղաքացիները դժգոհ են բակերի բարեկարգումից․ «Ես չեմ հավատում դրան, որ մարդ կա երևան քաղաքում, որ տեսնում է քաղաքապետարանը գնացել է բակային ծրագիր է ուզում իրականացնել, մտածում է՝ հեսա էստեղ շենք են կառուցելու, սրիկա բան են մտածել, լեգենդ է»։

Նա հիշեցրեց, որ դժգոհողներն ունեն անձնական շահեր․ «Չգիտեմ կամ մեկի գարաժի հարցն է, կամ երկուսի կամ 10-ի , գարաժի հարցն է,ո՞նց գարաժի հարցը չէ»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ եթե բակեր կան, որոնց բնակիչները չեն ցանկանա բարեկարգումներ, քաղաքապետարանը դրանք չի նախաձեռնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ