Բանակի մեջքը ուղղվելու գործողությունները Սուրեն Պապիկյանը իրականացնում է պատշաճ․ Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից հնչեցրած հայտարարությունը, թե բանակում այն խնդիրները, որոնք կան և դառնում են ոչ մարտական պայմաններում զոհերի պատճառ, չի նշանակում, որ բանակում արված բարեփոխումները ձախողված են։

«Ո՛չ, չի նշանակում։ Այո՛, բանակում խնդիրներ ունենք, կադրային լուրջ խնդիրներ։ Մեկ կադր պատրաստելու համար տևում է առնվազն հինգ տարի, միայն ռազմական ակադեմիան ընդունվում ու ավատրում են, տևում է չորս տարի։ Մենք նախագիծ կներկայացնենք, որով կփոձրենք համալրել պաշտպանության ոլորտը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մշտապես կապի մեջ է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերով հանձնաժողովի անդամների հետ։

«Սուրեն Պապիկյանը ահռելի աշխատանք է իրականացնում ՊՆ-ի և գլխավոր շտաբի հետ միասին։ Աշխատանքը բազմաբովանդակ է, այսօր բանակի մեջքը ուղղվելուն ուղղված գործողությունները նախարարը իրականացնում է պատշաճ»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ