Լարված իրավիճակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում. աշակերտները դասադուլ են անում

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում լարված իրավիճակ է. աշակերտները դասադուլ են հայտարարել:

Նրանք «Բաբաջանյան» բացականչություններով շրջում են միջանցքներով՝ պահանջելով տնօրեն նշանակել դպրոցի փոխտնօրեն Վիկտորիա Բաբաջանյանին:

Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը, ինչն էլ դժգոհության առիթ է տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ