«Թոշակառու երգիչների եք բերում և ծախսում երևանցիների փողերը». Երևանի ավագանու անդամը դժգոհ է

«Մինչև օրս բերում եք թոշակառու երգիչներին, և ծախսում եք մեր երևանցիների փողերը դրա վրա»:

Այս մասին ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Սեդա Տեր-Մինասյանը՝ անդրադառնալով Դոմինգոյի երևանյան համերգներին:

Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շատ է ցավում, որ նման մտքեր է լսում. «Շատ ցավում եմ, որ այս մտքերն արտահայտում եք, և 12 «Գրեմի» մրցանակակիր մարդու մասին նման եզրույթով կարող է խոսել Երևանի ավագանու անդամը: Եթե մի փոքր էլ փորձեք խորանալ և հասկանալ նույն այդ մարդը ինչ ազդեցություն է ունեցել մեր երիտասարդ երգիչների կայացման ճանապարհին և ինչ ազդեցութուն է շարունակում ունենալ, կարծում եմ ձեզ մոտ նման հարցեր չին առաջանա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ