Կարող եք Մարությանին հարցնել ինքը կյանքում տրանսպորտ նստե՞լ էր, գիտե՞ր՝ հնարավոր է լինելու միայն առաջին դռնից մտնել․ Գրիգորյանը՝ Աբգարյանին

«Արդեն նախաձեռնել ենք գործընթաց, որ երկրորդ վալիդատոր ձեռք բերենք։ Եթե պատճառներն ուզում եք հասկանալ, ինչի ի սկզբանե ծրագիրը չի նախատեսել երկու վալիդատոր, կարող եք նայել քաղաքապետ Մարությանի ժամանակ, երբ ինքը ներկայացնում էր, որ ավտոբուս մտնում են առջևի դռնից և այդ պայմաններում շատ քաղաքներում որտեղ տրանսպորտի քանակը բավականացնում է առջևի դտնից մտնելուց երկրորդ վալիդատոր դնելու կարիք չի լինում»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի հետ կապված ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանի հայտարարություններին։

«Կարող եք ձեր գործընկերոջը հարցնել ինքը կյանքում տրանսպորտ նստե՞լ էր, գիտե՞ր՝ հնարավոր է լինելու միայն առաջին դռնից մտնել, թե ոչ»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով աստիճանաբար QR կոդերին անցնելուն նա ընդգծեց․«Հիմիկվանից ենք անում, որ մարդիկ ատիճանաբար սովորեն տարբեր վճարման համակարգերի, ոչ թե մի ակնթարթում ուղղակի ասենք՝ վերջ ամեն ինչ փոխվեց ու մարդիկ խառնվեն իրար»։

«Ինչ վերաբերում է մետրոյի հերթին, եղել են կուտակումներ, ունեցել են մի քանի պատճառ, որովհետև փոխված չէին բոլոր անցարգելները, դրանք այսօր մետրոյի բոլոր կայարաններոյմ փոխված են»,- նշեց Գրիգորյանը՝ հավելով, որ քաղաքացինեը աստիճանաբար են սկսում սովորել QR կոդերից օգտվելուն։ Նա առաջարկեց նաև ավագանու ընդդիմադիր անդամներին նման հարցերի շուրջ դեվիդենտներ չհավաքել։

«Մեր ու ձեր տարբերությունը գիտեք ինչում է, դուք երևի այս քննադատություններից վախենալով ձեր սիրած քաղաքապետի կառավարման օրոք ոչ մի քայլ այս ուղղությամբ չեք արել, իսկ մենք արդեն մեկ տարի է ինչ կառավարում ենք և այս ուղղությմաբ շատ շոշափելի քայլեր են կատարվել»,- ընդգծեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ