Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակվում են, դա մտահոգիչ է. Քոչարյան

«Բոլոր նման դեպքերում զինվորական ոստիկանության պետն առաջինն է հասնում դեպքի վայր»,- ԱԺ-ում ծավալված խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում զոհերի ավելացման հարցին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում կկազմակերպեն աշխատանքային քննարկում նաև այն հարցերի շրջանակում, որը վերաբերում է ԶՈւ-ին և այնտեղ կատարվող ցավալի դեպքերին. «Դրանց լուծումը մինչև այժմ գտնված չի: Եթե այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել, դա ոչ միայն մտահոգիչ է, այլ դրա լուծումները գտնելը մեր բոլորիս առաջնահերթ նպատակներից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ