Պարզվել է Երևանի Իսակովի պողոտայում դանակահարությունից մահացած տղամարդու ինքնությունը

Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:

Կայքի տեղեկություններով՝ իրավապահներն ունեին տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով էր նա հեռացել դեպքի վայրից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 14-ին Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել էին դանակահարված տղամարդու դի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ