«Երևան սիթի» խանութների ցանցի տնօրենը վնասվածքներով տեղափխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 13-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ