Գալստանյանը չի կարող ազատվել նախկին նախագահներից քանի որ նրանք են ծնել, սնել և աճեցրել նրան. Չախոյան

«Եկեք արձանագրենք, որ շարժում որպես այդպիսին շատ վաղուց այլևս գոյություն չունի, հետևաբար անիմաստ է քննարկումները թե որ դեպքում շարժումը կարող է հաջողության հասնել: Շարժումը մարել է դեռևս մայիսի 9-ին».- այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Իսկ հարցին արդյոք Բագրատ Գալստանյանը կարող է ազատվել նախկին նախագահներից Չախոյանը կարծում է, որ՝ ոչ. «Որովհետև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ծնել, սնել , աճեցրել և մինչ օրս թե ֆինանսապես, թե մարդկային ռեսուրսներով փորձում են աջակցել Բագրատ Գալստանյանին: Աջապահյանի միջոցով պարզապես Հայ առաքելական եկեղեցին, Մայր Աթոռը փորձում են ձերբազատվել Գալստանյանից»:

Ըստ Չախոյանի՝ այն շարժումը, որը մեկնարկվել է կեղծ թեզերով, հիմնված է կեղծիքի ու ստի վրա երբևէ հաջողության չի կարող հասնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ