Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին. Տարոն Չախոյան

Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գործողություններին:

«Այդ շարժումը մարել է դեռևս մայիսի 9-ին, երբ Տավուշի մարզի սահմանազատման խնդիրներով պայմանավորված քայլելով հասան Երևան, իսկ Հանրապետության հրապարակում միանգամից վերաձևակերպեցին իրենց պահանջները՝ պահանջելով ընդամենը 1 ժամում վարչապետի հրաժարականը: Հետո 5 րոպե սպասեցին, ևս 15 րոպե ավելացրին, հետո 7-10 օր խոստացան իշխանափոխության համար, հետո 96 ժամ ու այսպես շարունակ մինչ օրս: Իսկ դրան հաջորդող գործողությունները, ինչ-որ փոքրիկ հանրահավաքներ, ակցիաներ, դրանք ընդամենը շարժումը վերակենդանացնելու անհաջող փորձեր էին»,- ասաց Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ