Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, որտեղ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ։

2022 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 257 միլիոն ՀՀ դրամ է, որից 70% ֊ը ֆինանսավորելու է կառավարությունը, իսկ 30% -ը համայնքի մասնաբաժինն է:

Մանկապարտեզը 4 խմբանի է՝ նախատեսված 110 երեխայի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ