Պետրոսյանը հայտարարել է, որ անձամբ տեսել է սքրինշոթ, որտեղ հանձնարարվել է 45-47 լրատվամիջոցով «փակել իր օդերը». Սաֆարյան

«Սրբազան շարժման» նախկին առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում հայտարարում է, որ անձամբ տեսել է փակ խմբում չաթի սքրինշոթ, որտեղ ինչ-որ շրջանակների կողմից հանձնարարվել է «փակել իր օդերը» Անժելա Թովմասյանի բարձրաձայնած 45-47 լրատվամիջոցներով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջու մ գրել է քաղաքագետ Ստյոօա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Սա չէի գրի, եթե առկա չլիներ խորհրդարանական ընդդիմության ու նրան սպասարկող լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությունները Հայաստանում ժողովրդավարության փոխարեն բռնապետության, հետապնդումների մասին․․․

Նախկին իշխանությունները իրենց հիմնադրած լրատվամիջոցներով, փաստորեն, շարունակում են այն արատավոր բարքերը, որոնք 20 տարի շարունակ իշխում էին Հայաստանում՝ քաղաքական գործիչների սև ցուցակներ, արգելքներ, վերևից հրահանգներ։

Շատ հետաքրքիր քննության/հետաքննության նյութ է»։

Ավելի վաղ Անժելա Թովմասյանը հայտարարել էր, որի Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կամ ընդդիմությունը 40-ից ավելի լրատվամիջոց ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ