Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «միանգամայն անիրատեսական» որակելով ՀՀ կառավարության առաջարկը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները՝ չհամաձայնեցվածները թողնելով հետո։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ