Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը մեկնարկում է այսօր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ