ՀՀ քաղաքացիները երկրից ավելի շատ մեկնե՞լ են, թե՞ ժամանել․ հունվար-օգոստոսի վիճակագրությունը

ՀՀ Միգրացիոն ծառայությունն ամփոփել է ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի ու ելքերի սահմանային գրանցումները։

Ինչպես Zarkerak.am-ը տեղեկանում է 2024-ի հունվար-օգոստոսին ՀՀ պետական սահմանով մուտքերը կազմել են 3․169․964, որից ՀՀ փաստաթղթերով՝ 1․384․094։

ՀՀ պետական սահմանով ելքերը կազմել են 3․168․452, որից ՀՀ փաստաթղթերով՝ 1․408․242։

Ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 1512, որից ՀՀ փաստաթղթերով -24․148։

Ընդ որում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտքերը կազմել են 1․658․ 737, որից ՀՀ փաստաթղթերով՝ 540․763։ Ելքերը կազմել են 1․656․430, որից ՀՀ փաստաթղթերով՝ 550․648։

Ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 2307, որից ՀՀ փաստաթղթերով -9885։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ