Աշխարհի 70 գիտնական, ձեռներեց, ինժեներ մեկտեղել են ջանքերը 5 ուղղություն մշակելու, ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար

«ՀՀ Վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստին հանդես եմ եկել զեկույցով»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ շարունակելով.

«Ներկայացրել եմ ութ ուղղություններով՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտաշինություն և ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկա/կիսահաղորդիչներ, քվանտային տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ, ինչպես նաև կրթության, գիտության և արդյունաբերության աշխատանքային խմբերի գործունեությունը։

Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 70 գիտնականներ, ձեռներեցներ, ինժեներներ մեկտեղել են ջանքերը նշված հինգ ուղղություններով մշակելու և կառավարությանը ներկայացնելու առաջարկներ՝ նպատակ ունենալով օգնել նշված ուղղություններով արդյունաբերության զարգացմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ