Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Մենք թիմ ենք, միայն ես չէ, որ պետք է վերադարձնեմ պարտքը: Սա թիմային աշխատանք է: Երկրպագուներին միայն կարող եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Հիանալի մթնոլորտ էր»,- ասել է նա։
Վերջինս շեշտել է, որ սյնպիսի վերաբերմունք, ինչպիսին ստացել է Հայաստանում, որևէ տեղ չի ստացել:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Մարզիչը հեռացվել է պաշտոնից ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո։