Քաղաքապետի որոշմամբ՝ դպրոցի տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրել և դպրոցներից մեկի տնօրենին վերանշանակել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Լիլիա Դավթյանը հոկտեմբերի 3-ից նշանակվել է «Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում։

Նրա հետ պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ մինչև 2029 թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ:

Հիշեցնենք՝ Դավթյանը նշված դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ