«Նիսսան»-ը բախվել է կայանված մեքենային, ապա վրաերթի ենթարկել վերջինիս վարորդին ու ևս մեկ անձի

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Ե․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Օսկար» հանդիսությունների սրահի դիմաց, հարվածել է նշված հասցեի մոտ կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Եղիշե Բ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Եղիշե Բ․-ին և նրա հետ գտնվող՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներն էլ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ