Այ փալաս, չուգունե գլխովդ ու անդեմ դեմքովդ կուլ տվեցիր հանցագործ ռոբի հայհոյանքը դատարանում

Ալիս Սողոմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՓԱԼԱՍ
Եթե դու սկզբունք ունենայիր, որ ռոբի արարքների մեջ մեղսակցություն չես գտնում ու դրա համար ես ազատում կալանքից` ես քեզ կհարգեի:

Եթե դու հիմնավորեիր, որ այդ չորսի քրեական գործի սահմանադրականությունը քննության առարկա է և դրա համար ես ուղարկում ՍԴ, ես էլի կհարգեի քեզ…

Բայց դու, այ փալաս, չուգունե գլխովդ ու անդեմ դեմքովդ կուլ տվեցիր հանցագործ ռոբի հայհոյանքը դատարանում, երբ դու դատավորի, իսկ ռոբը մեղադրյալի սեղաններին էիք նստած, ես քեզ ոչ միայն հարգել չեմ կարող, այլ նրան հավասար հանցագործ եմ համարում:

Քո կատարած հանցանքը ոչ միայն մարտի 1-ին զոհված, տուժած, հանիրավի ձերբակալված մարդկանց դեմ է, այլ հայ ժողովրդի դեմ-ուրեմն դու կրկնակի հանցագործ ես:Դու, այ փալաս, իրավունք չունեիր առանց կողմերի հետ քննարկելու կասեցնել գործը և տասնյակ հատորներով գործն ուղարկել ՍԴ` մեղադրող կողմին զրկելով բողոքարկելու հնարավորությունից:

Դու դա արեցիր թելադրանքով, նույնիսկ քո որորոշումը դու չես գրել` քեզ պարտադրել են կարդալ, ինչ հրամցրել են, այ, նաև սրա համար ես դու ՓԱԼԱՍ: Իսկ գործը կասեցնել ու ՍԴ ուղարկելով դու կրկնեցիր նախկին` հհկ-ական ԱԺ-ի այն գիշերային, այն թաքուն նիստը… չբացատրեմ, դա հայտնի է բոլորին:

…Հիմա խոսքս ուղղեմ մեր հայրենի կառավարությանը – ինչու՞ պիտի այդ նեխած, հհկ-ի մնացուկ դատական համակարգը շարունակեր այդքան կեղտոտ մնալ այս ամբողջ մեկ տարում: Դուք չգիտեի”ք, հայրենի կառավարության ղեկավարներ, որ ձեր բարեկրթությունը` չմիջամտել դատական համակարգի գործունեությանը, շուռ է գալու ձեզ վրա, որովհետև այդ տականք դատավորները հազար թելերով կապված մնացին հին ռեժիմին, դրան էլ գումարենք ռոբի միլիոնները, որոնցով նրա պաշտպանների, դատավորների, 3 ռուբլիանոց լացողների դեմքերը կանաչով ներկվեց ու լկստվեցին այնքան, որ հիմա նույնիսկ այդ հանցագործին Արցախի նախագահի թեկնածուի կարգավիճակում են ուզում տեսնել:

Ուշքի արի, հայրենի կառավարությունը, էն որ ասում են, թե քոչարյանը ազատության մեջ չի խանգարի հետաքննությանը, աբսուրդ է, մանկական հեքիաթի մոտիվներից է:

Ի դեպ, ինձ շատ հետաքրքիր է, թե Բակո Սահակյանը, ռոբին ազատելու առաքելությամբ Երևան գալուց հետո ի՞նչ հարցերի քննարկման նպատակով գնաց Մոսկվա, այնտեղից էլ նորից եկավ Երևան:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ